-
31.05.2014|
10:55
Նվազագույնը 45 մարդ վնասվածքներ է ստացել երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել ուրբաթ առավոտ` Չինաստանի հարավում: Ավելի վաղ հաղորդվում էր 22 տուժածների մասին:
-
31.05.2014|
10:48
Մայիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա մեկ լրացուցիչ Cartoon Non-Stop համերգ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս հատուկ, բարեգործական համերգին ներկա կգտնվեն միայն և միայն երեխաներ:
-
30.05.2014|
23:30
Մայիսի 30-ին Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ Եռօրյա հավաքը հաշվետու հանդիպում է, որի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) տարբեր կառույցների ղեկավարներ հանդես են գալու զեկույցներով, ներկայացնելու են իրենց կառույցների աշխատանքները, նախանշելու են առաջիկա անելիքները։
-
30.05.2014|
20:26
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով բանակցելու: ԵԱՀԿ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 16-19-ին այցելել էին տարածաշրջան:
-
30.05.2014|
20:23
ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանում շնորհավորել է արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած արևմտամետ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյին:
-
30.05.2014|
20:22
Վատիկանում հունիսի 8-ին սպասվում է Հռոմի պապի, Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների համատեղ աղոթքը: Սուրբ Աթոռից հայտնել են, որ կողմերն ընդունել են Ֆրանցիսկոս պապի հրավերը, որ նա արել էր Մերձավոր Արևելք այցի ընթացքում:
-
30.05.2014|
20:20
Բուքինգհեմյան պալատում հաստատել են, որ արքայազն ՈՒիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, սպասում է երկվորյակ աղջիկների։ Ապրիլին՝ Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում Քեյթն արդեն հղի է եղել: Դքսուհին գիրացել է 5 կգ-ով:
-
30.05.2014|
20:14
Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պայմանին՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, առանց Լեռնային Ղարաբաղի:
-
30.05.2014|
13:36
Երևանի քաղաքապետարանի կայքը կատարելագործելու և տեղեկատվությամբ հարստացնելու մասին նամակով քաղաքապետին է դիմել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նամակը ներկայացնում ենք ստորև.
-
30.05.2014|
13:27
Վատիկանում հունիսի 8-ին սպասվում է Հռոմի պապի, Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների համատեղ աղոթքը:
Սուրբ Աթոռից հայտնում են, որ կողմերն ընդունել են Ֆրանցիսկոս պապի հրավերը, որը նա արել էր օրեր առաջ Մերձավոր Արևելք այցի ընթացքում: